Գլխավոր Լրահոս

Մեսսին կարող է լքել Իսպանիան հարկային հետապնդումների պատճառով

Մեսսին կարող է լքել Իսպանիան հարկային հետապնդումների պատճառով

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին երրորդ օրն է գտնվում է մարզական աշխարհի ուշադրության կենտրոնում։

Բրիտանական The Guardian-ը երեկ գրել է, որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է լքել Իսպանիան հարկային հետապնդումների պատճառով։ Ավելի վաղ Մեսսին 52 միլիոն եվրո է վճարել Իսպանիայի հարկային մարմիններին, սակայն նրա դեմ հարուցված գործը չի փակվել։

«Կան էլիտար մարզիկներ, որոնք գտնվում են նմանատիպ իրավիճակում։ Նրանք հարկային մարմինների հետ խնդիրներ ունեն, սակայն նրանք դա լուծել են վարչական ճանապարհով։ Օրինակ, Իկեր Կասիլյասը, Չավին, և նույնիսկ՝ Ռաֆա Նադալը։

Սակայն Մեսսին միակն է, ում նկատմամբ բացի դրանից գործ է հարուցվել դատարանում, և նա կարող է հայտնվել բանտում։ Նա շատ է վրդովված և ցանկանում է լքել Իսպանիան», - բրիտանական պարբերականին ասել է Մեսսին մոտ կանգնած աղբյուրը։

Լիոնել Մեսսին և նրա հայրը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, հերքում են իրենց դեմ առաջ քաշվող մեղադրանքները։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում