Գլխավոր Լրահոս

Անգլիացի ֆուտբոլային պաշտոնյան կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք մունդիալը

Անգլիացի ֆուտբոլային պաշտոնյան կոչ է անում բոյկոտել Ռուսաստանում կայանալիք մունդիալը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախկին ղեկավար Դևիդ Թրիսմանը, ով նաև եղել է Մունդիալ 2018-ի անցկացման անգլիական հայտի հեղինակը, կոչ է արել եվրոպական հավաքականների բոյկոտել Ռուսաստանում կայանալիք մունդիալ 2018-ը։

«Բերնշտեյնը (Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարը - խմբ․) ավելի վաղ ասել է, որ Եվրոպան պետք է գործի միասնական ճակատով և բոյկոտի Մունդիալ 2018-ը, դա գնահատում եմ որպես առողջ դիրքորոշում, ես աջակցում եմ նրան։ Սա այն պահն է, երբ Պլատինին և ՈւԵՖԱ-ն ավելի թափանցիկ են գործում, քան ՖԻՖԱ-ն։ Եվրոպացիները պետք է ասեն․ «Եթե ցանկանում եք, որպեսզի եվրոպացիները մասնակցեն համաշխարհային սպորտին, ապա դա պետք է լինի մաքուր սպորտ, ուր ամեն ինչ արվում է օրենքով»։

Կարծում եմ, որ Ռուսաստանը դիմադրելու է սրան, սակայն ամենահզոր եվրոպացի խաղացողները (հովանավորները - խմբ․) կարող են ազդել այս որոշման վրա։ Ոչ ոք չի ցանկանում ինչ-որ մեկին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելուց, սակայն մենք ցանկանում ենք պարզություն ու թափանցիկություն տեսնել սպորտում, բոլորի համար հասկանալի կանոններ։ Բոլորն էլ կըմբռնեն, թե ինչու ենք ճնշում գործադրում ՖԻՖԱ-ի վրա։

Ցանկանում ենք ստանալ ճիշտ պատասխան, և վստահ եմ, որ կստանանք։ Այդ ժամանակ բոլորը կարող են մասնակցել Մունդիալ 2018-ին», - ասել է Թրիսմանը։

Հիշեցնենք, որ Թրիսմանը մեղադրում է Ռուսաստանին ու Կատարին իրենց երկրների ընտրության ժամանակ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներին կաշառելու մեջ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում