Աֆղանստանում անցկացվող վոլեյբոլի մրցաշարի եզրափակչի ժամանակ մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի արդյունքում 45 մարդ է մահացել, ավելի քան 50 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին հաղորդում է CNN-ը: Դեպքը տեղի է ունեցել Պակիստանի սահմանակից Պակտիկա քաղաքում:
Աղբյուրի տվյալներով` մահապարտը սպորտային կառույց է ներխուժել երկրպագուների խմբի հետ: Եզրափակչին հետևել է մի քանի հարյուր մարդ: Պայթյունի պահին մահապարտը գտնվել է երկրպագուների հոծ զանգվածի ներսում, ինչի պատճառով էլ մեծ թվով զոհեր են եղել:
Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Civilnet











