1. Նապոլեոնն ու Հիտլերը պատասխանատու են Նութելլայից աշխարհի կախվածության համար
Դեռևս 1806 թվականին, Նապոլեոնը փորձեց սառեցնել բրիտանական ապրանքաշրջանառությունը որպես ռազմական մարտավարության մի մաս: Պատասխանը եղավ մայրցամաքի աղետալի շրջափակումը Մեծ Բրիտանիայի կողմից, որի հետևանքով ավելացավ նաև շոկոլադի արժեքը: Թուրինի հնարամիտ հրուշակագործներն սկսեցին շոկոլադի մեջ ավելացնել մանրացրած պնդուկ, որպեսզի արտադրանքի ծավալը հնարավորինս մեծացնեն:Մեկ դար անց շոկոլադը կրկին դարձավ հազվագյուտ և թանկարժեք՝ Երկրորդ աշխարհամարտի պատճառով: Իտալացի հրուշակագործ Պիետրո Ֆեռերոն կրկին դիմեց պնդուկի օգնությանը և 1946-ին ստեղծեց Պաստա Գյանդույան, որը 1964-ին վերանվանվեց Նութելլա:2. Այն իսկապես չեմպիոնների նախաճաշ էԳերմանիայում 2005-ին՝ Նութելլայի 40-րդ տարեդարձին, գրանցվեց Գինեսի ռեկորդ․ Նութելլայով նախաճաշը ճանաչվեց «մայրցամաքային ամենամեծ նախաճաշ»․ ընդհանուր առմամբ 27,854 մարդ հավաքվեց Գելսենկիրխենում վայելելու այն:3. Նութելլան վաճառվում է կայծակնային արագությամբԱշխարհում ամեն 2.5 վայրկյանը մեկ վաճառվում է մեկ տուփ Նութելլա: Ըստ ԱՄՆ Մարդահամարի բյուրոյի՝ մեկ երեխա է ծնվում ամեն 8 վայրկյանը մեկ: Համեմատեք ինքներդ:4. Նութելլան հեռուն է գնում Այն ոչ միայն վաճառվում է 75 երկրում: Մեկ տարվա ընթացքում վաճառված Նութելլայով կարելի է ծածկել 1000 ֆուտբոլային դաշտ:5. Ֆեյսբուքում2009-ին Նութելլայի ֆեյսբության էջը լայքերի քանակով երրորդն էր Բարաք Օբամայի և Կոկա կոլայի էջերից հետո, այն ուներ 2 միլիոն երկրպագու: Չնայած այսօր Նութելլան այլևս երրորդ տեղում չէ՝ 29 միլիոն լայքերի քանակով դեռևս առաջատարների թվում է:6. Կա Նութելլայի համաշխարհային օրԱմեն տարի փետրվարի 5-ը համարվում է Նութելլա ուտելու, Նութելլա կիսելու, նաև՝ պատրաստելու օր: Տարօրինակ է, որ Նութելլա արտադրող Ֆեռերոն փորձեց չեզոքացնել Նութելլայի համաշխարհային օրը, բայց հետո հրաժարվեց այդ մտքից:7. Նութելլայի հետաքրքիր մարկետինգային մարտավարությունըԻտալիայում Նութելլայի հռչակի աճին նպաստեց նաև իտալական տոնավաճառների հետաքրքիր մարտավարությունը՝ ցանկացած երեխա, որը կներկայանար մի կտոր հացով, կստանար անվճար Նութելլա դրա վրա քսելու համար: Այդպես այն հասանելի դարձավ գրեթե բոլորին․ մեկ անգամ փորձելով՝ բոլորը կախվածության մեջ ընկան այդ անկրկնելի համից:
Civilnet











