Գլխավոր Լրահոս

Դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային զարգացումներով. ԿԲ

Դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային զարգացումներով. ԿԲ

Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է միջազգային իրողություններով։ «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին։ Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում»,- նշված է ԿԲ-ի հայտարարությունում։

ԿԲ-ն միաժամանակ տեղեկացնում է, որ իր պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը։

Ըստ Կենտրոնական բանկի՝ նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 435 դրամ, եվրոյինը՝ 539,53 դրամ, ռուբլունը՝ 9,7 դրամ։

Մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 17-ին, ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 415,7 դրամ, եվրոյինը՝ 519,29 դրամ, ռուբլունը՝ 8,79 դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում