Բաղադրիչներ
2 ճ․ գ․ կարագ
1 գլուխ սոխ, մանր կտրատված
1 փոքր պճեղ սխտոր, մանր կտրատված
0,5 կգ առանց ոսկորի գառան անյուղ միս՝ 3 սմ խորանարդների կտրատված
2 բաժակ ջուր կամ եփված գառան մսաջուր
1 ճ․ գ․ թարմ քամված կիտրոնի հյութ
½ թ․ գ․ իմբիր կամ խառը համեմունքներ
1 բաժակ ծիրանի չիր /կարելի է կտրատել/
2 ճ․ գ․ մանրացված ընկույզ
1 ճ․ գ․ շաքարավազ /ըստ ճաշակի/
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ կարագը հալեցնել մարմանդ կրակի վրա: Ավելացնել սոխն ու սխտորը և անընդհատ խառնելով թեթև տապակել մինչև փափկի, բայց չկարմրի: Ավելացնել գառան կտրատված միսն ու տապակել մինչև բոլոր կողմերից կարմրի: Հետո ավելացնել մսաջուրը, կիտրոնի հյութը, իմբիրը, աղն ու պղպեղը: Ծածկել և մարմանդ կրակի վրա եփել մեկ ժամ: Այնուհետև ավելացնել ծիրանը, ընկույզը, շաքարավազն ու ևս 15 րոպե եռացնել, մինչև միսն ու ընկուզեղենը փափկեն:
Մատուցել բրնձով փլավի հետ:
Civilnet











