Գլխավոր Լրահոս

Թբիլիսին պատրաստ է աբխազական երկաթուղու վերաբացմանը առանց Աբխազիայի

Թբիլիսին պատրաստ է աբխազական երկաթուղու վերաբացմանը առանց Աբխազիայի

Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցությունները հնարավոր են, սակայն առանց Աբխազիայի մասնակցության: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

«Վրաստանը ո՛չ Շևարդանձեի, ո՛չ Սաակաշվիլիի ժամանակներում երբևէ չի հրաժարվել երկաթուղու վերագործարկումից, և երկու նախագահների ժամանակ էլ ընթացել են բանակցություններ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, մշակվել են ծրագերեր: Այժմ ևս բանակցությունները չեն բացառվում՝ ելնելով Վրաստանի պետական շահերից, ինչը ենթադրում է ատարածաշրջանում հավասարակշռության և անվտանգության, Վրաստանի տարածքային ամբողջականության ամրագրում: Աբխազիան որևէ դեպքում չի կարող լինել բանակցող կողմ: Վերագործարկումը կարող է տեղի ուեննալ միայն Վրաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի շրջանակում՝ Աբխազիայով անցնող վրացական երկաթուղու մասին»,- ասել է նախարարը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 24-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ Սոչիում ստորագրել է դաշնակցության և ռազմավարական գործակցության մասին պայմանագիր։ Ստորագրումից հետո Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումիի, Թբիլիսիի և Երևանի միջև երկաթուղային տարանցիկ հաղորդակցության ստեղծման շուրջ։

Զաքարեիշվիլիի խոսքով՝ Պուտինին երկաթուղու գործարկումը պետք չէ, քանի որ «նա լավ գիտի, որ Վրաստանը դրան չի գնա Աբխազիայի՝ որպես երրորդ կողմի առկայության դեպքում, և այդ ձևաչափով երկաթուղու վերագործարկումն անհնար է»:

Ակնարկ

Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նոյեմբերի սկզբին հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ փակ բանակցություններ են ընթանում, «ռուսական և վրացական կողմը խիստ կարևորում են աբխազական հատվածի երկաթուղային կապի վերականգնման գործընթացը»: Թբիլիսին կտրականապես հերքել է հայկական կողմի՝ փակ բանակցություններին մասնակցության մասին հայտարարությունը: Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ որևէ բանակցություն չի ընթանում, և այս առումով որևէ առաջընթաց չկա, իսկ էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ վրացական կողմը աբխազական հատվածի երկաթուղու հարցով որևէ բանակցությունների չի մասնակցում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում