2015թ. վերջին կսկսի գործել Բաքու-Թբիլիսի-Կարս ուղևորատար գնացքը: «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը բանակցություններ է վարում շվեյցարական Stadler Rail Group ընկերության հետ 30 վագոնի գնման շուրջ: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ այս մասին իրեն տեղեկացրել են շվեյցարական ընկերության մամուլի ծառայությունում:
2014թ. վերջին երթուղով կգործեն աշխատանքային գնացքներ, իսկ 2015թ. վերջին արդեն ամբողջ հզորությամբ կաշխատեն ինչպես բեռնատար, այնպես էլ ուղևորատար գնացքներ: Ուղևորատար գնացքները կունենան 140 կմ/ժ արագություն: Նախատեսվում է, որ սկզբնապես բեռնատար գնացքներով բեռնափոխադրումը կկազմի 5-6 մլն տ, սակայն նպատակ կա այն ավելացնել մինչև 15-17 մլն-ի:
Ընկերությունը մտադիր է վագոններն անլար ինտերնետային կապով ապահովել:
Բաքու-Թթբիլիսի-Կարս երկաթագծի կառուցումը սկսվել է 2007թ.` վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Նախագծի շրջանակում 105 կմ երկարությամբ նոր երկաթգիծը Ախալքալաք կմիացնի Կարսին։ Երկաթգծի 76 կմ-ը Թուրքիայի, 29 կմ-ը՝ Վրաստանի տարածքում է: Նախագծի շրջանակումկվերակառուցվի նաև Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը։
Սկզբնապես նախագծի արժեքը կազմել է 422 մլն դոլար, սակայն ավելի ուշ այն վերանայվել է, և 2008թ. վերջին տարբեր գնահատականներով կազմել է շուրջ 600 մլն դոլար: Ֆինանսավորումը հավասարապես կիսում են Ադրբեջանը՝ Վրաստանին վարկի տրամադրման միջոցով, և Թուրքիան:
Civilnet











