Գլխավոր Լրահոս

Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 10 հազարով. ԱՎԾ

Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 10 հազարով. ԱՎԾ

Ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3,017 միլիոն մարդ:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու 2014»-ը, որում ամփոփում է բնակչության շարժն անցած տարում:

Համաձայն ԱՎԾ-ի` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3,017 միլիոն մարդ և 2013թ. սկզբի համեմատ նվազել է 9,8 հազարով:

Բնակչության մեջ տղամարդկանց թիվը 2014թ. սկզբին կազմել է 47,8%` 2011թ. 48,5%-ի համեմատ: Դրան հակառակ` ավելացել է բնակչության միջին տարիքը. այս տարվա սկզբին այն կազմել է  35,7% (2011թ.` 35%):

2011թ. համեմատ մի փոքր ավելացել է 0-15 տարեկանների թիվը բնակչությունում. 2014թ. հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 20,3%: Ուշագրավ է, որ 1990թ. 0-15 տարեկանները կազմել են բնակչության 32,2%-ը:

Աշխատանքային տարիքի ամեն 1 000 մարդու բաժին է ընկել 0-15 տարեկան և կենսաթոշակառու 483 մարդ` 2013թ. նույն ժամանակահատվածում արձանագրված 475-ի համեմատ:

Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի` եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7%-ից ավելի, ապա տվյալ բնակչությունը համարվում է ծերացող: Այս ցուցանիշը 2014թ. սկզբի դրությամբ Հայաստանում կազմել է 10,6%:

2012թ. համեմատ կենդանի ծնվածների բացարձակ թվաքանակը 2013թ. նվազել է 1,6%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, որը բնութագրում է հաշվետու ժամանակաշրջանում կենդանի ծնվածների թվաքանակը 1 000 բնակչի հաշվով, կազմել է 13,8%, որը նախորդ տարվա արձանագրված ցուցանիշի համեմատ նվազել է 0,2 պրոմիլային կետով:

2013թ. նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ամուսնության դեպքերի նվազում 3,7%-ով և ամուսնալուծության դեպքերի աճ` 15,6%-ով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում