Գլխավոր Լրահոս

Վարչապետը հանձնարարել է հարկային անհիմն ստուգումներ չիրականացնել

Վարչապետը հանձնարարել է հարկային անհիմն ստուգումներ չիրականացնել

«Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին». Հովիկ Աբրահամյան:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 27-ի կառավարության նիստում հանձնարարել է հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներում իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակել տարեկան մեկ անգամով:

«Մեր կառավարության մշտական շեշտադրումներից է տնտեսվարողների գործունեության համար հնարավորինս նպաստավոր պայմաններ ստեղծելը: Կարևոր է ամեն կերպ խթանել տեղական հայրենական արտադրողին թե՛ մակրոտնտեսական առումով՝ մրցունակ միջավայր ապահովելու, թե՛ տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտություններն էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության և ավելորդ հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին»,- ասել է վարչապետը:

Հանձնարարելով յուրաքանչյուր օրացուցային տարում հարկային մարմինների ստուգումները սահմանափակել մեկ անգամով` Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեկից ավելի անգամ ստուգումները կարող են կատարվել բացառիկ դեպքերում միայն` «խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում` վարչապետի թույլտվությամբ»:

Ակնարկ

Այս տարվա աշնանը կառավարության ընդունած «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը: Նախքան դրա ուժի մեջ մտնելը ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ցույցեր էին անցկացրել կառավարության և Ազգային ժողովի դիմաց:

Հոկտեմբերի սկզբին եռյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վարչապետը խնդրի ժամանակավոր լուծում էր առաջարկել: «Վարչապետի հանձարարականով ֆինանսների նախարարը հրաման է ստորագրել՝ ձեռնպահ մնալ փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների անհիմն ստուգումներ իրականացնելուց, բացառությամբ՝ ռիսկային համարվողների»,- ՍիվիլՆեթին ասել էր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Ավելի ուշ` նոյեմբերի 11-ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որի համաձայն` փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվում է մինչև 2015թ. փետրվարի 1-ը:

Մայիսին կառավարությունը ներկայացրել էր «Այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրենքի նախագիծ, որը նույնպես առաջացրել էր տնտեսվարողների դժգոհությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում