Գլխավոր Լրահոս

Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները

Արազ Օզբիլիսը վերսկսել է մարզումները

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ում ծունկը երկու անգամ վիրահատել էին 2014 թ. մասյիսին կայացած Հայաստան - Ալժիր ընկերական հանդիպման ժամանակ ստացած վնասվածքից հետո, արդեն սկսել է մարզվել անհատական ծրագրով: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Այսօր Օզբիլիսը բոլորի հետ մտել է խաղադաշտ և մարզվել անհատական ծրագրով: Արազի ապաքինման ընթացքն ըստ պալանավորածի է ընթանում և նա արդեն սկսել է աշխատել գնդակի հետ:

«Վիրահատությունից հետո առաջին ամիսը պարզապես սարսափելի էր: Թեև ես ընդամենը երկու օր անց սկսեցի վերականգնողական աշխատանքները, սկզբում միայն նստել էի կարողանում: Այս ընթացքը շատ ծանր էր, բայց օր օրի ավելի ու ավելի շատ էի աշխատում: Այժմ արդեն մարզվում եմ խաղադաշտում, ինչի համար չափազանց ուրախ եմ: Աշխատում եմ գնդակով և վերջապես կրկին ինձ ֆուտբոլիստ եմ զգում: Երկրպագուների աջակցությունը շատ մեծ դեր ունեցավ իմ ապաքինման հարցում: Շնորհակալ եմ բոլորին բարեմաղթանքների համար: Առաջնության առաջին մասի ավարտին չեմ պատրաստվում արձակուրդ գնալ, պետք է քրտնաջան աշխատեմ, որ մրցաշրջանի վերսկսելուն պես ամբողջությամբ պատրաստ լինեմ»,- ասել է Արազ Օզբիլիսը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում