Գլխավոր Լրահոս

Թիերի Անրին ցանկանում է վերադառնալ Արսենալ

Թիերի Անրին ցանկանում է վերադառնալ Արսենալ

«Նյու Յորք Ռեդ Բուլսի» հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ ցանկանում է կարիերան ավարտել Լոնդոնի «Արսենալում»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացած Անրին 1999-2007 թթ. «Արսենալի» կազմում անցկացրել է 369 հանդիպում` դառնալով 226 գոլի ու 92 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Դեռևս չեմ որոշել` երբ եմ կարիերաս ավարտելու: Միայն մի բանում եմ համոզված` չեմ հեռանալու ֆուտբոլից և կանեմ այն` ինչ կառաջարկեն: Կարող եմ մարզել, լինել խաղացող մարզիչ կամ պարզապես խորհրդատու:

Բացի այդ, շատ եմ ցանկանում տեսնել` ինչպես է «Արսենալը» հաղթում Չեմպիոնների լիգան: Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց անչափ մեծ է այդ ակումբին օգնելու ցանկությունս: «Արսենալն» իմ ակումբն է: Երբ ես հանդես էի գալիս այնտեղ, այդպես էլ չկարողացանք նվաճել եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Լոնդոնից հեռանալիս երեխայի նման լաց էի լինում»,- Անրիի խոսքն է մեջբերում L'Equipe-ը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում