Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. հավը բանջարեղենով և գինով

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. հավը բանջարեղենով և գինով

Բաղադրիչներ

1,5կգ-անոց հավ՝ խաշած, կտրատած

3 ճ.գ. ձիթայուղ

2 միջին սոխ՝ կիսած և շերտատած

2 միջին գազար՝ երկարությամբ շերտատած

4 միջին հասած լոլիկ՝ մաքրած, մանր կտրատած

2 միջին պճեղ սխտոր

¼ բաժակ մանր կտրատված մաղադանոս

աղ և թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի

1 բաժակ հավի արգանակ

¼ բաժակ սպիտակ, չոր գինի

 

Պատրաստման եղանակը

Մեծ տապակում տաքացնել ձիթայուղը միջին կրակի վրա: Տապակել հավի միսը մինչև հավասարաչափ կարմրի բոլոր կողմերից: Հանել, դնել ափսեի մեջ:

Տապակի մեջ լցնել սոխն ու գազարը, հաճախակի խառնելով տապակել՝ մինչև թեթև կարմրի: Ավելացնել հավի կտորները, ապա լոլիկը, սխտորը, մաղադանոսը, աղն ու պղպեղը, արգանակը: Ծածկել և եփել 30 րոպե, հետո ավելացնել սպիտակ գինին, եփել ևս 5-10 րոպե:

Կարելի է մատուցել տարբեր խավարտների հետ՝ բրնձով փլավ, տապակած կարտոֆիլ և այլն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում