Գլխավոր Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը ձմռանը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

Հենրիխ Մխիթարյանը ձմռանը կարող է տեղափոխվել Լիվերպուլ

Անգլիական «Լիվերպուլը» կրկին հետաքրքրված է Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Daily Express-ը։ Աղբյուրի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այլևս անվերապահորեն չի վստահում Մխիթարյանին, ինչը կարող է նպաստել հնարավոր տրանսֆերին։

Հիշեցնենք, որ դեռ 2013 թ. էր «Լիվերպուլը» փորձում պայմանագիր կնքել հայ կիսապաշտպանի հետ, սակայն Մխիթարյանն ու նրա գործակալը բազմաթիվ առաջարկներից ընտրեցին «Բորուսիայինը»: Արդյունքում, դորտմունդցիներն իրենց համար ռեկորդային գործարք իրականացրին` Հենրիխի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարելով 27.5 մլն Եվրո:

Daily Express-ը նշում է, որ Մխիթարյանը նոր ակումբում առաջին մրցաշրջանը գերազանց անցկացրեց` 45 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը ոչ մի անգամ աչքի չի ընկել: «Բորուսիան» էլ Բունդեսլիգայում վերջին հորիզոնականում է ընթանում: «Լիվերպուլի» գործերը նույնպես լավ չեն անգլիական Պրեմիեր լիգայում, ակումբը լուրջ համալրման կարիք ունի, և ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին հաջողվի իրակացնել Մխիթարյանի տրանսֆերը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում