Գլխավոր Լրահոս

Ութ հետաքրքիր փաստ ձյան մասին

Ութ հետաքրքիր փաստ ձյան մասին
  1. Պարզվում է՝ կան մարդիկ, որոնք խորը վախ ունեն ձյունից, ինչը նույնիսկ անուն ունի՝ կիոնոֆոբիա: Իսկ եթե ընդհակառակը՝ շատ են սիրում ձյուն, դա էլ կոչվում է կիոնոմանիա:
  2. Պարտադիր չէ, որ ջերմաստիճանը 0-ից ցածր լինի, որպեսզի ձյուն տեղա: Ձյուն կարող է տեղալ, օրինակ, 4C պլյուսի դեպքում: Ամպերի վերին շերտն ու այդ մասի սառը՝ 0C-ից ցածր օդը, ձևավորում են ձյունը:
  3. Սովորական ձյան փաթիլը կազմված է միջինը 180 միլիարդ մոլեկուլից:
  4. Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ:
  5. Իրականում ձյունն անգույն է, թափանցիկ, ոչ թե՝ սպիտակ: Ձյան բյուրեղը պրիզմայի նման բաղդատում է լույսը, ինչը մարդու աչքին տեսնելի չէ, ուստի մենք այն տեսնում ենք սպիտակ կամ բաց կապույտ գույնով: Երկրագնդի որոշ մասերում երբեմն կարելի է ականատես լինել կապույտ կամ կանաչ ձյան, որի պատճառը փաթիլի մեջ գտնվող կանաչ մամուռի մասնիկներն են:
  6. Երկրագնդի վրա գտնվող քաղցրահամ ջրի 80%-ը գտնվում է սառույցի կամ ձյան տեսքով: Այն կազմում է երկրագնդի մակերևույթի 12%-ը:
  7. Այն տարածված «փաստը», որ էսկիմոսները ձյան համար ունեն 100 բառ, ուղղակի առասպել է: Իրականում, էսկիմոս-ալեուտական լեզուներին բնորոշ արմատական կառուցվածքը թույլ է տալիս բառարմատներից ավելի շատ նոր բառեր կազմել:
  8. Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենամեծ Ձմեռ պապը պատրաստվել է մեկ ամսվա ընթացքում, Մեյն նահանգում և կրում է Մեյնի սենատոր Օլիմպիա Սնոուի անունը: Ավելի ճիշտ, այն Ձմեռ պապ չէր, այլ «ձյունանուշ» և ուներ 37,2 մետր բարձրություն:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում