Գլխավոր Լրահոս

Հայտնի են նաև Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները

Հայտնի են նաև Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները

Քիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Սերբիայի և Էստոնիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Որակավորման փուլի խմբային մրցաշարն ընդունող երկիրը պարզ կդառնա ավելի ուշ, իսկ եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Գերմանիայում:

Ընդհանուր առմամբ 52 թիմեր բաժանվեցին 13 խմբերի: Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, ինչպես նաև խմբերում երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, որը լավագույն արդյունքն է ցույց տվել խմբերից մեկի 2 լավագույն թիմերի հետ խաղերում: Այս փուլում նրանք կմիանան Իսպանիային: Էլիտ-ռաունդի հանդիպումները տեղի կունենան 2016 թ. գարնանը: Մասնակից 28 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Գերմանիան:

Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում