Գլխավոր Լրահոս

Գեղեցկության պահպանման 8 հեշտ ու բնական մեթոդ

Գեղեցկության պահպանման 8 հեշտ ու բնական մեթոդ

Աշխարհը ստիպում է մեզ հավատալ, որ չկան գեղեցկության պարզ, ոչ թանկարժեք, բայց արդյունավետ մեթոդներ: Սակայն, եթե նայենք փաստերին, գեղեցկության տարբեր միջոցներ արտադրող ընկերությունները մաս են կազմում 300 միլիոն դոլարանոց կայսրության, իսկ կինը միջինը 15 000 ԱՄՆ դոլար է ծախսում կյանքի ընթացքում շպարի պարագաների (աղբյուր) և մոտ մեկ տարի իր կյանքից՝ շպարվելու վրա(աղբյուր): Այդ պարագաների մեծ մասում պարունակվող թունավոր քիմիական բաղադրիչների մասին էլ չենք խոսում: Իրականում բնական գեղեցկությունը բացահայտել է պետք, ոչ թե ծածկել տարբեր նյութերի օգնությամբ: Գոյություն ունեն բազմաթիվ պարզ ու բնական միջոցներ դա անելու համար, առանց հսկայական գումար ու ժամանակ վատնելու: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝ հեշտ, բնական, հաճելի:

1.Մազերի խնամք՝ բանանով և հավկիթով

Ձգտում եք ավելի փայլուն ու փափուկ մազերի՞․ ուղղակի խառնեք հարած հավկիթն ու տրորած բանանը, քսեք ստացված զանգվածը մազերին, թողեք 10–30 րոպե: Վերջում լվացեք ձեր սովորական շամպունով:

2.Եղունգներն ու մաշկը խոնավացնող միջոց

Եղունգները պահեք ձիթապտղի թեթևակի գոլացրած յուղի մեջ: Հինգ րոպեից հիացեք փափուկ ու խնամված մատներով:

3.Դեմքի դիմակ՝ մեղրով

Մեղրը բնական հակաբակտերիալ և մաշկը փափկեցնող միջոց է: Շաբաթական մեկ անգամ դեմքին բարակ շերտով քսեք բնական մեղր, թողեք 5 -10 րոպե, ապա լվացեք գոլ ջրով: Արդյունքը՝ փափուկ ու սնուցված մաշկ:

4.Արմունկների ու ծնկների մաշկի համար

Կիսել մեկ նարինջը և ուղղակի տրորել արմունկների ու ծնկների չորացած մաշկը: Թողնել 5 րոպե, լվանալ ջրով:

5.Մարմնի նուրբ սկրաբ

Խառնել ձիթապտղի յուղն ու ծովի աղը (վաճառվում է դեղատներում) 2:1 հարաբերությամբ, ստացվում է արագ և էֆեկտիվ սկրաբ, որը կօգնի ազատվել մահացած բջիջների շերտից՝ թույլ տալով մաշկին շնչել:

7.Դեմքի սև կետերի հեռացում

Կիտրոնի շերտի վրա կաթեցրեք 5-6 կաթիլ բնական մեղր և դրանով տրորեք դեմքի պրոբլեմային հատվածները: Թողեք 5 րոպե և լվացեք սառը ջրով: Հիշեք, որ ցիտրուսը կարող է մաշկը լուսազգայուն դարձնել, ուստի ավելի լավ է սա անել քնելուց առաջ:

8.Դեմքի չոր մերսում

Արյան շրջանառության ակտիվացման և դետոքսիկացիայի լավագույն միջոցներից է դեմքը չոր, ոչ կոշտ խոզանակով մերսելը: Այն նաև օգնում է լիմֆատիկ համակարգին, հեռացնում մահացած բջիջները, օգնում մաշկը դարձնել առավել առաձգական:

Գեղեցկությունը պահպանելու համար անչափ կարևոր են բավականաչափ քունը, առողջ սննդակարգը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները: Հիշիր՝ իսկական գեղեցկությունը սեփական մարմնի մասին ամենօրյա հոգատարության արդյունք է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում