Գլխավոր Լրահոս

Թիերի Անրին կարող է կրկին հրավեր ստանալ Ֆրանսիայի հավաքականից

Թիերի Անրին կարող է կրկին հրավեր ստանալ Ֆրանսիայի հավաքականից

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կարող է կրկին հրավիրվել երկրի ազգային հավաքական: Այս մասին հաղորդում է Goal.com կայքը:

Անրին կարող է ընդգրկվել Ֆրանսիայի հավաքականի կազմում հաջորդ տարվա մարտին կայանալիք Բրազիլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Անրիի վերադարձի օգտին հանդես են եկել նրա նախկին թիմակից Զինեդին Զիդանը, ինչպես նաև Արսեն Վենգերը, ում ղեկավարությամբ Անրին խաղացել է Լոնդոնի «Արսենալում»:

«Այս նախաձեռնությունը քննարկվում է զանգվածային լրատվության միջոցներում: Անրին մեծ ֆուտբոլիստ է: Նա Ֆրանսիայի ֆուտբոլի պատմության անբաժանելի մասն է, ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլիստներ: Ես կմտածեմ այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև ժամանակ է պետք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկելու համար», - ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում