Գլխավոր Լրահոս

Ռեալն ու Ռոնալդուն ռեկորդներ են սահմանել

Ռեալն ու Ռոնալդուն ռեկորդներ են սահմանել

Երեկ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթել է «Սելտային»։ Բոլոր երեք գոլերը խփել է մադրիդցիների հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն։

Այս հեթ-տրիկը 23-րդն է Ռոնալդուի համար Իսպանիայի առաջնություններում, ինչը բացարձակ ռեկորդ է։ Բացի այդ, Ռոնալդուն Իսպանիայի առաջնությունում իր գոլերի քանակը հասցրել է 200-ի։

Մադրիդի «Ռեալը» տոնել է իր 18-րդ հաղթանակն անընդմեջ։ Սա ակումբային ռեկորդ է։ Մադրիդյան ակումբը կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը, որը սահմանվել էր 2006 թվականի հոկտեմբեր - 2016 թվականի հունվար ամիսներին։

82 օրվա ընթացքում «Ռեալը» 11 հաղթանակ է տոնել Իսպանիայի առաջնությունում, 5-ը՝ Չեմպիոնների լիգայում, 2-ը՝ Իսպանիայի գավաթում։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում