Մադրիդի «Ռեալի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Կոլումբիայում դարձել է 2014-ի Տարվա մարդ։
«Տարվա մարդ» տիտղոսակրին Կոլումբիայում որոշում են հարավամերիկյան երեք հայտնի պարբերականները՝ El Tiempo-ն, El Espectador-ը և Semana-ն։
Ռոդրիգեսը նման պատվի արժանացել է այս տարվա ամռանը Բրազիլիայում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ցուցադրած արդյունքների համար։ Ռոդրիգեսը Մունդիալ 2014-ում դարձել էր մրցաշարի լավագույն ռմբարկու։ Դրանից հետո նա առաջարկ էր ստացել Մադրիդի «Ռեալից»։
Civilnet











