Գլխավոր Լրահոս

Բելառուսը վերականգնել է մաքսակետերը Ռուսաստանի սահմանին

Բելառուսը վերականգնել է մաքսակետերը Ռուսաստանի սահմանին

Բելառուսը Ռուսաստանի սահմանին վերականգնում է մաքսակետերը, որոնք վերացվել էին 2011թ. հուլիսի 1-ից Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից Մաքսային միության ստեղծումից հետո, հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» թերթի կայքը:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հաղորդել է, որ բելառուսական կողմից մաքսակետերը վերսկսել են աշխատանքները և ստուգում են Ռուսաստանից մտնող ավտոտտրանսպորտը: Ռուսական կողմից, ըստ Մաքսային ծառայության, ստուգումներ չեն իրականացվում։

Ռուս-բելառուսական սահմանին ներկայում բեռնատարների երկար հերթ է գոյացել։

Ակնարկ

Դեկտեմբերի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրել էր Մաքսային միության նորմերը խախտելու մեջ՝ ռուսական շուկա Բելառուսից սննդի մատակարարման համար սահմանված արգելքի առնչությամբ: Դրանից առաջ Լուկաշենկոն Մոսկվային մեղադրել էր բելառուսական մի շարք ձեռնարկությունների կողմից մսամթերքի արտահանումը Ռուսաստան թույլ չտալու համար:

2014թ. սկզբից Մոսկվայի՝ Ուկրաինայում վարած քաղաքականության արդյունքում արևմտյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ: Ռուսաստանն իր հերթին արգելեց սննդամթերքի ներմուծումը իր դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից։ Արդյունքում, ըստ ամենայնի, բելառուսական ընկերությունները ներկրում են Ռուսաստանում արգելված եվրոպական արտադրանքը, վերափաթեթավորում որպես բելառուսական և արտահանում Ռուսաստան: Կամ էլ հասցեագրում են Ղազախստան՝ դրանք իրացնելով Ռուսաստանում։

Նոյեմբերի վերջին, օրինակ, Ռոսսելխոզնադզորը՝ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, արգելեց բելառուսական մսամթերքի ներմուծումը՝ հայտարարեով, որ դրանք չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին և պարունակում են վնասակար միկրոօրգանիզմներ և հակաբիոտիկներ։

Հ․Գ․

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագիրը, որը երեք երկրների խորհրդարաններում հավանություն ստանալուց հետո ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում