Գլխավոր Լրահոս

Չեմպիոնների լիգայի վերջին տուրի առաջին օրվա հանդիպումների անոնս

Չեմպիոնների լիգայի վերջին տուրի առաջին օրվա հանդիպումների անոնս

Այսօր Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խմբային փուլում մեկնրակում է վերջին տուրը։

Մրցապայքարի մեջ են մտնելու A, B, C, D խմբերի մասնակիցները։

Հայ երկրպագուին ամենաշատը հետաքրքրում է Դորտմունդում կայանալիք հանդիպումը, ուր Հենրիխ Մխիթաարյանի «Բորուսիան» ընդունելու է բելգիական «Անդերլեխտին»։ Թեպետ գերմանացիներն ապահովել են փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը, այդուհանդերձ այսօրվա խաղը կարևոր է մի քանի առումներով։ Նախ, Յուրգեն Կլոպի սաները ձախողվել են Բունդեսլիգայում, և անհրաժեշտ է վերականգնել վարկը միջազգային մրցասպարեզում հաղթանակներով։ Բացի այդ, «Բորուսիան» չի ապահովել առաջին հորիզոնականը․ նրան այս պայքարում հետապնդում է Լոնդոնի «Արսենալը», որն այսօր հյուրընկալվելու է թուրքական «Գալաթասարային»։

Տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի Մադրիդի «Ատլետիկոյին»։ Իտալական ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի սեփական հարկի տակ խաղում առավելության հասնի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակչի մասնակցի նկատմամբ և A խմբում զբաղեցնի առաջին հորիզոնականը։

Հաջորդ փուլ դուրս գալու համար «Լիվերպուլը» պետք է հաղթի «Բազելին»։ Վերջինս B խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ անգլիական ակումբի նկատմամբ ունենալով 2 միավորի առավելություն։ Նույն խնդիրն է դրված Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» առջև «Մոնակոյի» հետ մրցապայքարում։

Այսօր կայանալիք հանդիպումները։

Խումբ A

Յուվենտուս (Իտալիա) - Ատլետիկո (ՄԱդրիդ, Իսպանիա)

Օլիմպիակոս (Հունաստան) - Մալմյո (Շվեդիա)

Խումբ B

Ռեալ (Մադրիդ) - Լուդոգորեց (Բուլղարիա)

Լիվերպուլ (Անգլիա) - Բազել (Շվեյցարիա)

Խումբ C

Բենֆիկա (Պորտուգալիա) - Բայեր (Գերմանիա)

Մոնակո (Ֆրանսիա) - Զենիթ (Ռուսաստան)

Խումբ D

Դորտմունդ (Բորուսիա) - Անդերլեխտ (Բելգիա)

Գալաթասարայ (Թուրքիա) - Արսենալ (Անգլիա)

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում