Գլխավոր Լրահոս

Հունվար-նոյեմբերին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

Հունվար-նոյեմբերին Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

2014թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնողների թիվը շուրջ 22 հազարով գերազանցում է ժամանողների թվին։ 

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում երկրից մեկնել է 976 708 ուղևոր (803 523 ուղևոր՝ 2013թ․ նույն ժամանակահատվածում), իսկ ժամանել է 954 846 (795 652 ուղևոր՝ 2013-ին)։ Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ՝ հունվար-հոկտեմբերի 39 910 մարդու համեմատ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռն ընդհանուր ուղևորափոխադրումներում 50,6 տոկոս է՝ 2013թ․ նույն ժամանահատվածի 50,2 տոկոսի համեմատ։

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1,932 հազ․ ուղևորի, ինչը շուրջ 333 հազ․ ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով՝ կազմելով 9,478 մլն տ, իսկ թռիչք/վայրէջքների քանակն աճել է 17,3 տոկոսով՝ կազմելով 9739։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում