Գլխավոր Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը գերազանց հանդիպում անցկացրեց․ Յուրգեն Կլոպ

Հենրիխ Մխիթարյանը գերազանց հանդիպում անցկացրեց․ Յուրգեն Կլոպ

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում 1։1 է խաղացել Բելգիայի բազմակի չեմպիոն «Անդերլեխտի» հետ։ Այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը թեև ցուցադրել է գերազանց խաղ, այդուհանդերձ կրկին չի կարողացել դառնալ գոլի հեղինակ, ինչին անդրադարձել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Հենրիխ Մխիթարյանը գերազանց խաղ ցուցադրեց։ Այո, նրան կրկին չհաջողվեց գոլ խփել, սակայն շատերն են անցել սրա միջով նախկինում։ Կարևորը՝ հանգիստ մնալ և ուշադրություն չդարձնել արտաքին ճնշմանը։ Մի օր դա տեղի կունենա, և նրա կրկին ու կրկին կխփի գոլեր։ Սա ինչ-որ բանով նման է այն իրավիճակին, որում հայտնվել է մեր թիմը», - ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում