Գլխավոր Լրահոս

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղերի անոնս

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղերի անոնս

Այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կկայանան այս մրցաշրջանի վերջին հանդիպումները, և հայտնի կդառնան այն թիմերը, որոնք շարունակելու են պայքարը Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Տեղեկացնենք, որ խմբերում երրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը հնարավորություն կստանան խաղալու Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Բարսելոնայում, ուր համանուն թիմը կընդունի ֆրանսիական ՊՍԺ-ին։ Երկու թիմերն էլ նվաճել են հաջորդ փուլի ուղեգիր, սակայն «Բարսելոնան» մեկ միավորով պակաս ունի և կփորձի խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականն՝ առավելության հասնելով ՊՍԺ-ի նկատմամբ։

Ոչ պակաս կարևոր է լինելու Հռոմում կայանալիք մրցամարտը։ «Մանչեսթեր Սիթին» կփորձի առավելության հասնել «Ռոմայի» նկատմամբ, որի հետ պայքարում է E խմբի երկրորդ ուղեգրի համար։ Այս պահին «Ռոման» և «Սիթին» ունեն 5-ական միավոր, սակայն իտալական ակումբն առջևում է գնդակների լավագույն տարբերությամբ։ Այս թիմերի միջև ոչ-ոքիի դեպքում իրավիճակից կարող է օգտվել մոսկովյան ԲԿՄԱ-ն, եթե հաղթի Մյունխենի «Բավարիային»։

Այսօրվա բոլոր խաղերը՝ ստորև․

Խումբ E

Բավարիա (Գերմանիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)

Ռոմա (Իտալիա) - Մանչեսթեր Սիթի (Անգլիա)

Խումբ F

Այաքս (Հոլանդիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)

Բարսելոնա (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

Խումբ G

Մարիբոր (Սլովենիա) - Շալկե (Գերմանիա)

Չելսի (Անգլիա) - Սպորտինգ (Պորտուգալիա)

Խումբ H

Պորտո (Պորտուգալիա) - Շախտյոր (Ուկրաինա)

Ատլետիկ Բիլբաո (Իսպանիա) - ԲԱՏԷ (Բելառուս)

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում