Գլխավոր Լրահոս

Ռալֆ Յիրիկյանը խոսել է մենաշնորհների և գերիշխող դիրք ունեցողների զսպման մասին

Ռալֆ Յիրիկյանը խոսել է մենաշնորհների և գերիշխող դիրք ունեցողների զսպման մասին

Հնարավոր է ծավալել գործունեություն, ձեռք բերել և պահպանել շուկայի առաջատարի դիրքեր՝ առանց խախտելու մարդու իրավունքները ամենօրյա բիզնես-գործընթացների իրականացման ժամանակ. Երևանում այսօր կայացած տնտեսական համաժողովին իր ելույթում հայտարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով  տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների մրցակցային շուկայում իր ղեկավարած ընկերության փորձը։

«Բիզնեսի համար ոչ խտրական պայմանների ապահովումը, մենաշնորհների ու գերիշխող դիրք ունեցողների պատշաճ զսպումը» ելույթում Յիրիկյանն անդրադարձել է տնտեսական առողջ մրցակցության խնդրին՝ մարդու իրավունքների պաշտպանության գործում շուկայի ներկայացուցիչների ներուժի օգտագործման, ինչպես նաև ընկերության ամենօրյա գործունեության մեջ տնտեսական իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նա ընդգծել է ընկերության մակարդակում մարդու իրավունքների ինստիտուցիոնալ մեխանիզմների բացահայտման և կիրառման անհրաժեշտությունը:

«Իր գործունեության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ապացուցել է, որ կան գործընթացներ, որոնք կարող են իրականացվել ընկերությունների կազմակերպական մակարդակում, ներառյալ ISO 26000 ստանդարտի ընդունումը՝ գործարար էթիկայի և արդար մրցակցության կանոններին հետևելու, մարդու իրավունքների, մասնավորապես՝ սպառողի և աշխատակիցների իրավունքների պահպանման, օրենքի պահպանման և հարկային պարտավորությունների ժամանակին ու պատշաճ կատարման նպատակով: Համոզված եմ, որ վարից վեր վեկտորով իրականացվող գործընթացները պետք է զուգահեռաբար ընթանան կարգավորող մարմինների՝ վերից վար վեկտորով գործընթացների հետ՝ արդար մրցակցություն ապահովելու համար»,- ասել է Յիրիկյանը:

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 10-ին Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում կայացել է Տնտեսական իրավունքներին նվիրված համաժողով, որին մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, դեսպաններ և գործարարներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում