Գլխավոր Լրահոս

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով որոշվել է 2014 թ. մրցաշրջանի լավագույն մարզիկը և թիմը։

Հարցմանը մասնակցած 30 լրագրողների ոորշմամբ՝ 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ով վաստակել է 300 միավոր։

30 միավոր է նրան զիջել Աշխարհի մեկ այլ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն եռյակում է նաև ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը (189 միավոր):

Լավագույն տասնյակում են նաև Գրիգոր Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Հովհաննես Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Արթուր Դավթյանը եւ Գարիկ Բարսեղյանը:

2014 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել Աշխարհի առաջնությունում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում