Գլխավոր Լրահոս

Հայտնի են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հայտնի են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Հինգշաբթի օրը կայացել ե Եվրոպա լիգայի մրցաշարի խմբային փուլի վերջին հադնիպումները, և հայտնի են դարձել հաջորդ փուլ դուրս եկած թիմերի անունները։

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին կայանալու է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի վիճակահանությունը։

Հաջորդ փուլ դուրս են եկել․

«Բորուսիա» (Մյունխենգլադբախ, Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Բեշիքթաշ» (Թուրքիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան), «Ինտեր» (Իտալիա), «Ֆեյենորդ» (Հոլանդիա), «Էվերտոն» (Անգլիա), «Նապոլի» (Իտալիա), «Դինամո» (Կիև, Ուկրաինա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Լեգիա» (Լեհաստան)։ Այս թիմերին առաջին զամբյուղում կմիանան Չեմպիոնների լիգայից դուրս մնացած «Զենիթը» (Ռուսաստան), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Ատլետիկը» (Իսպանիա)։

Երկրորդ զամբյուղում են․ «Վիլյառեալ» (Իսպանիա), «Տորինո» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Սելտիկ» (Շոտլանդիա), ՊՍՎ (Հոլանդիա), «Դնեպր» (Ուկրաինա), «Սևիլյա» (Իսպանիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Օլբորգ» (Դանիա), «Գենգամ» (Ֆրանսիա), «Տրաբզոնսփոր» (Թուրքիա)։ Այս թիմերին վիճակահանության ժամանակ կմիանան Չեմպիոնների լիգան լքած մյուս չորս թիմերը՝ «Անդերլեխտը» (Բելգիա), «Ռոման» (Իտալիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Այաքսը» (Հոլանդիա)։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում