Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ վերջինիս՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո

ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Հայաստանի հետ վերջինիս՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո

Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ վերջինիս՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո՝ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Պսակին՝ լրագրողների հետ դեկտեմբերի 11-ի ճեպազրույցին պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում ԱՄՆ-Հայաստան քաղաքական և տնտեսական հարաբերությունների ապագան Հայաստանի՝ ԵՏՄ լիիրավ անդամ դառնալուց հետո։

«Բոլոր պետություններն ունեն իրավունք՝ ընտրելու տնտեսական ինտեգրման և զարգացման սեփական ուղին՝ համապատասխան իրենց ազգային շահերին։ Որևէ երկիր չունի իրավունք՝ ուղղորդելու այլ երկրի քաղաքական և տնտեսական կողմնորոշումը, ոչ էլ որոշելու, թե ինչ դաշինքների և առևտրային համաձայնագրերի այն կարող է միանալ։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ աջակցելու ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին և պահպանելու առաջընթացը, որը ձեռք է բերվել ԱՄՆ-ի ու Հայաստանի հարաբերությունների շնորհիվ»,- ասել է Պսակին։

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015թ․ հունվարի 1-ին, մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեկտեմբերի 10-ին փաստաթուղթը վավերացրեց Ռուսաստանի Պետդուման։

Ակնկալվում է, որ մինչև դեկտեմբերի վերջ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման հարցը կդիտարկվի Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում