Գլխավոր Լրահոս

Մեր պապերը մասնակցել են հայերի ջարդերին. քուրդ քաղաքապետ

Մեր պապերը մասնակցել են հայերի ջարդերին. քուրդ քաղաքապետ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին քաղաքի քաղաքապետ Ահմեթ Թյուրքը իր ցավն է արտահայտել այն կապակցությամբ, որ քրդական որոշ ցեղեր մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանությանը: Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կոնֆերանսի ժամանակ Թուրքիայում հայտնի քուրդ գործիչը ներողություն է խնդրել ասորիներից, հայերից և եզդիներից: «Ասորիները, հայերն ու եզդիները Քրդստանի իրական տերերն են: Քրդստանը որքան քրդերի, այնքան էլ նրանց հողն է: 1911թ. «Միություն և առաջադիմություն» կուսակցության երեք առաջնորդները ճակատագրական որոշում ընդունեցին` ոչ մուսուլմանների թիվը նվազեցնելու, ալևիներին սուննի դարձնելու, քրդերին` ձուլելու վերաբերյալ: Ընդունված որոշումը կիրառվեց Թուրքիայի Հանրապետության պատմության ողջ ընթացքում, և այդ միտումը շարունակվում է մինչև օրս: 1914-1915թ. պետության վերոնշյալ որոշումը իրականացնելու ժամանակ, ցավոք, քուրդ ժողովուրդը իսլամի անվան տակ օգտագործվեց որպես պարզ գործիք: Մեր պապերի, հայրերի իրագործած կոտորածների ցավն այսօր մենք ենք ապրում` որպես նրանց թոռներ ու որդիներ: Երբեք ու երբեք չենք մոռանա մեր եղբայրական ժողովուրդների ցավը: Այն երբեք չպետք է մոռանալ: Ուզում ենք, որ ասորի և հայ ժողովուրդները և մեր եզդի եղբայրները ներեն մեզ»,- հայտարարել է Թյուրքը: Քուրդ հեղինակավոր գործչի խոսքով՝ 30 տարի շարունակ ընթացող քրդական ազատագրական պայքարը միայն քրդերինը չէ, այլ Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդներինը: Ահմեթ Թյուրքը նախկինում նույնպես ներողություն էր խնդրել հայերից, ասորիներից ու եզդիներից: Մասնավորապես, 2013թ. խոսելով հայերի ու ասորիների ցեղասպանության իրականացման գործում քրդերի դերակատարության մասին՝ նա հայտարարել էր. «Քրդերը դրանում իրենց բաժինն ունեն: Մեր պապերը այս ժողովուրդների դեմ բռնություններ են [թուրքերեն՝ «զուլում» - ՍիվիլՆեթ] գործել: Մենք՝ որպես նրանց թոռներ, ներողություն ենք խնդրում: Կարևոր է, որ այդ ներողությունն ընդունվի»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում