Գլխավոր Լրահոս

Հիմնավորված ժխտել Հայոց ցեղասպանությունը. թուրք դասախոսը՝ ուսանողներին

Հիմնավորված ժխտել Հայոց ցեղասպանությունը. թուրք դասախոսը՝ ուսանողներին
«18.12.2014 ներկայանալ միջանկյալ քննության` հանձնարարված աշխատանքներով, որոնք պետք է լինեն հայկական հարցի՝ հրապարակ գալու և ցեղասպանության պնդումների դեմ...» Թուրքիայի Դոքուզ Էյլյուլ համալսարանում Աթաթուրքի սկզբունքներ և հեղափոխության պատմություն առարկան դասավանդող  դոկտոր Թյուրքան Բաշյիղիթը  պարտադրում է իր ուսանողներին հերքել Հայոց ցեղասպանության իրողությունը, հաղորդում է marksist.org կայքը: Դասախոսը պահանջում է ուսանողներից, որ «քննությանը ներկայանան այսպես կոչված հայոց ցեղասպանության վերաբերյալ» աշխատանքներով և փաստաթղթերով հիմնավորապես ժխտեն այն: Համալսարանում նա փակցրել է հետևյալ գրառումը. «Ուշադրությո՛ւն, առաջին կուրսի ուսանողնե՛ր, 18.12.2014 ներկայանալ միջանկյալ քննության` հանձնարարված աշխատանքներով, որոնք պետք է լինեն հայկական հարցի՝ հրապարակ գալու և ցեղասպանության պնդումների դեմ` հիմնավորված այնպիսի փաստաթղթերով, որ Թուրքիան ցեղասպանություն չի իրագործել»: «...հայկական սփյուռքը մեզնից նախ լավաշն է խլում, հետո…» Marksist.org կայքը առանձնացրել է նաև Թյուրքան Բաշյիղիթի՝ Թվիթերում նոյեմբերի 27-ին արած հետաքրքրաշարժ գրառումը. «Ովքեր ցավում են, որ հայերը մեզնից խլեցին լավաշը, ասեմ` հնարավոր է կորցնենք նաև մեր հողերը: Դուք պատրա՞ստ եք  2015-ին: Հայկական սփյուռքը մեզնից նախ լավաշն է խլում, հետո…..»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում