Գլխավոր Լրահոս

ԿԲ-ի 4 մլն դոլարի վաճառքի աճուրդը չի կայացել

ԿԲ-ի 4 մլն դոլարի վաճառքի աճուրդը չի կայացել

Կենտրոնական բանկի կողմից այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարվել է  հերթական 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ: Սակայն, ինչպես հաղորդում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից, աճուրդը չի կայացել, քանի որ ՀՀ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել:

Գլխավոր դրամատունը դեկտեմբերի 8-ինհայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Կենտրոնական բանկն այսպիսով նպատակ ունի կարգավորել արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, հարթել փոխարժեքի տատանումները և վերականգնել արտարժութային շուկայում հավասարակշռությունը։

Դեկտեմբերի 8-ին իրականացվել էր առաջին վաճառքը՝ 6 մլն դոլար՝ 456,63 դրամ փոխարժեքով։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում