Գլխավոր Լրահոս

Եվրամիությունը Հայաստանին €10 մլն կտրամադրի

Եվրամիությունը Հայաստանին €10 մլն կտրամադրի

Եվրամիությունը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների, ինչպես նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Ինչպես հաղորդում են ԵՄ հայաստանյան պատվիրակության մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվել են ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր:

Պայմանագրերը կիրականացվեն երկկողմ և տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:

«ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: Սիրով ողջունում եմ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք այս կարևոր նախաձեռնությունների մեկնարկը»,- ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության և գյուղական համայնքների բարեփումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու գյուղատնտեսության նախարարության ինստիտուցինոալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:

Նոր պայմանագերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ-պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում և Ոսկեվանում:

Մեկ այլ ծրարգիր կնպաստի Վայք և Սպիտակ քաղաքներում վերականգնվող և արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:

Նոյեմբերի 3-ին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր, որի համաձայն՝ ԵՄ-ն անհատույց՝ 140-170 միլիոն եվրո կտրամադրի՝ Հայաստանում արդարադատության, մասնավոր հատվածն ու հանրային կառավարման ոլորտները բարեփոխելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում