Գլխավոր Լրահոս

Բարսելոնան կկազմակերպի Կարլես Պույոլի հրաժեշտի խաղը

Բարսելոնան կկազմակերպի Կարլես Պույոլի հրաժեշտի խաղը

«Բարսելոնան» պատարստվում է հրաժեշտի խաղ կազմակերպել թիմի լեգենդար ֆուտբոլիստ, թիմի նախկին ավագ Կարլես Պույոլի պատվին, ով կարիերան ավարտել է նախորդ տարի վնասվածքի պատճառով: Միջոցառումը կայանալու է «Նոու Կամպ» մարզադատում:

«Ակնհայտ է, որ Պույոլն արժանի է հրաժեշտի խաղի: Նա մեր ակումբի ամնենաանվանի ֆուտբոլիստներից մեկն է: Մենք արդեն քննարկել ենք խաղի անցկացման հնարավորությունը, անհրաժեշտ է միայն ճշտել ժամկետը», - ասել  Բարտոմեուն:

Տեղեկացնենք, որ Պույոլը «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոցի սան է, նա հիմնական կազմում հանդես է եկել 1999 թվականից: 36-ամյա նախկին ֆուտբոլիստը «Բարսայի» կազմում 6 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն, 3 անգամ` գավաթակիր, նույնքան անգամ` Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Բացի այդ, Պույոլն Իսպանիայի 5-ակի սուպերգավաթակիր է և ՈւԵՖԱ-ի կրկնակի սուպերգավաթակիր: Պույոլը «Բարսելոնայի» կազմում 2 անգամ դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն: Իսպանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մեկական անգամ դարձել է Աշխարհի և Եվրոպայի չեմպոին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում