Գլխավոր Լրահոս

Մոուրինյոն տվել է այն միակ ֆուտբոլիստի անունը, ով քիչ է մնացել սպանի իրեն

Մոուրինյոն տվել է այն միակ ֆուտբոլիստի անունը, ով քիչ է մնացել սպանի իրեն

Անգլիայի առաջնությունում «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ մրցակցի հարձակվող Բոյան Կրկիչը միակն է, ով իրեն քիչ էր մնում սպաներ։

Պորտուգալացին հիշել է, որ 2010 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Կրկիչը քիչ էր մնում զրկեր Մոուրինյոյի «Ինտերին» այդ տարվա գլխավոր խաղից՝ եվրոպական ակումբային գլխավոր մրցաշարի եզրափակչից։

«Բոյանը միակ ֆուտբոլիստն է, ով քիչ էր մնում ինձ սրտի կաթված հասցներ, քանի որ «Բարսելոնա» - «Ինտեր» խաղի վերջին րոպեին հիասքանչ գոլ խփեց։ Սակայն մեզ փրկեց խաղից դուրս վիճակը։ Նայեցի մարզադաշտի մյուս եզրը, կողային մրցավարն արձանագրել էր խաղից դուրս վիճակ։ Ընդ որում, Բոյանը միակն է, ով դա արել է։ Մասամբ սա կատակ է, բայց նա շատ վտանգավոր ֆուտբոլիստ է, ով կարողացել է լավ ընտելանալ Պրեմիեր լիգային, ինչը երբեք հեշտ չի տրվում հարձակվողին», - ասել է Մոուրինյոն։ Այս մասին հաղորդում է ESPN-ը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում