Գլխավոր Լրահոս

Բորուսիայում բոլորն ապուշ են․ Յուրգեն Կլոպ

Բորուսիայում բոլորն ապուշ են․ Յուրգեն Կլոպ

Երեկ Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում 1։2 հաշվով զիջել է Բրեմենի «Վերդերին»։ Խաղից հետո դորտմունդիցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել հանդիպմանը վնասվածքի պատճառով։

«Լավ լուր ունենք։ 2014 թվականի ֆուտբոլն ավարտվեց։ Այն քննադատությունը, որ հնչում է մեր հասցեին, միանգամայն տեղին է։ Մենք բոլորս իսկական ապուշ ենք՝ հայտնվելով վտանգավոր գոտում, և կարող եմ ասել, որ նման արդյունքն ամբողջությամբ մեր մեղավորության արդյունք է։ Հիմա մենք ունենք ընդամենը երեք շաբաթ մարտկոցները վերալիցքավորելու և նախապատրաստվելու համար։ Կփորձենք ուղղել այն ամենը, ինչ փչացրել ենք մրցաշրջանի առաջին կեսում», - ասել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է գերմանական Bild-ը։

Հիշեցնենք, որ 17 տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է նախավերջին 17-րդ հորիզոնականը։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում