Գլխավոր Լրահոս

Ծիրանաչիր․ 11 զարմանահրաշ հատկություն

Ծիրանաչիր․ 11 զարմանահրաշ հատկություն
Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Այս հրաշք միրգը հայկական լեռնաշխարհի անբաժան մասն է, շատերի սիրելի միրգը: Այսօր կպատմենք ծիրանաչրի 11 հրաշալի հատկության մասին:
  1. Մաքրում է մարսողական համակարգը - Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը: Ծիրանաչրի մեջ պարունակվող ալկալիները չեզոքացնում են թթուները, իսկ իր լուծողական հատկության շնորհիվ՝ այն աղիքներից մաքրում է պատերին կպած անցանկալի մնացորդները:
  2. Պայքարում է սակավարյունության դեմ - Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ: Այն նաև պղնձով է հարուստ, ինչն իր հերթին նպաստում է երկաթի ներծծմանը օրգանիզմում:
  3. Օգնում է փորկապության դեպքում - Ծիրանաչրում պարունակվում է պեկտին ու ցելյուլոզա: Վերջինը մեղմ լուծողական է, պեկտինն էլ փորկապության ժամանակ օրգանիզմում կարգավորում է ջրի մակարդակը:
  4. Օգնում է տենդի ժամանակ - Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը:
  5. Նպաստում է մաշկի շողարձակմանը - Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի: Ծիրանի հյութն օգտագործվում է արևից այրվածքների ու էկզեմայի մեղմացման համար, իսկ յուղը հրաշալի սնուցող միջոց է, հատկապես՝ ձմռան ցուրտ օրերին, երբ մաշկը ստիպված է դիմակայել 0-ից ցածր ջերմաստիճանների:
  6. Հղիության ժամանակ - Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել:
  7. Կարգավորում է սրտի աշխատանքը - Գաղտնիքը հետևյալն է՝ ծիրանաչիրը հարուստ է կալիումով, որը հանքանյութ ու էլեկտրոլիտ է և նպաստում է մարմնում ջրի բալանսին, ինչն էլ, իր հերթին, նպաստում է սրտամկանի աշխատանքի կարգավորմանը:
  8. Լավ տեսողության գրավական է - Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է, նաև հզոր հակաօքսիդանտ է, որն օգնում է օրգանիզմից ազատ ռադիկալների հեռացմանը և հյուսվածքների առողջության պահպանմանը: Ազատ ռադիկալները վնաս են հասցնում մարդու աչքի թաղանթին, ինչը հանգեցնում է կատարակտի և այլ հիվանդությունների:
  9. Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում - Ծիրանաչիրը պարունակում է երեք անգամ ավելի շատ կալիում և շատ ավելի քիչ աղ, քան բանանը, և օգնում է արյան ճնշման կայունացմանը: Շնորհիվ օրգանիզմում հեղուկի պահպանման հատկության՝ ծիրանաչիրը նվազեցնում է արյան ճնշումը:
  10. Ամրացնում է մկանային հյուսվածքները - Օգնում  է կարգավորել օրգանիզմում թթվայնության բալանսը և նպաստում պրոտեինի սինթեզին, հետևաբար՝ անփոխարինելի է հատկապես մարզիկների և մարզասրահ հաճախողների համար, քանի որ երկար պարապմունքներից հետո մկանային հյուսվածքների մեջ առաջացած միկրոճաքերը սնուցման կարիք ունեն:
  11. Օգնում է արյան արագ մակարդմանը - Ծիրանաչրի մեջ պարունակվող վիտամին K-ն օգնում է բաց վնասվածքների կամ առատ արյունահոսության դեպքում արյան արագ մակարդմանը: Օրական 5-6 ծիրանաչիրը բավական է 4 միկրոգրամ վիտամին K-ի ստացման համար:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում