Գլխավոր Լրահոս

Բլատերը հոգնել է և կարող է հեռանալ ՖԻՖԱ-ից. BBC

Բլատերը հոգնել է և կարող է հեռանալ ՖԻՖԱ-ից. BBC

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը գաղտնի բանակցություններ է վարել կազմակերպության հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Հիմնական հարցը եղել է Բլատերի հնարավոր առաջադրումը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում հաջորդ ընտրությունների ժամանակ: 78-ամյա Բլատերը նախկինում հայտարարել է, որ ցանկանում է 5-րդ անգամ անընդմեջ ընտրվել այդ պաշտոնում:

Ըստ աղբյուրներից մեկի` Բլատերը մտափոխվել է և կարող է հրաժարվել առաջադրումից, քանի որ հոգնել է սկանդալներից, Աշխարհի 2018 և 2022 թվականների առաջնություններն ընդունող երկրի քվեարկության ժամանակ ցույց տրված խախտումների ու չարաշահումների հետաքննության դժվարին ընթացքից:  Ինքը` Բլատերը, առայժմ հրաժարվում է մեկնաբանել այս տեղեկությունը` նշելով, որ մինչև հունվարի 29-ը, երբ լրանում է հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, ինքը դեռ ժամանակ ունի:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա 2015 թվականի մայիսին: Բացի Բլատերից, այս պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում