Գլխավոր Լրահոս

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. լցոնած խնձորը մեղրով

Բաղադրատոմսեր հայկական գաղթօջախներից. լցոնած խնձորը մեղրով

Այս հարուստ ու համեղ հայկական անուշեղենը հիանալի աղանդեր է թեթև ճաշից հետո:

Լցոն`

¼ մանրացրած ընկույզ2 ճ.գ. մանրացրած անկորիզ չամիչ¼ թ.գ. դարչին⅛ թ.գ. մշկընկույզ1 թ.գ. շաքարավազ4 միջին, ամուր խնձորներ` կեղևը մաքրած, կորիզները փորված հանված

 

 

Օշարակ`

½ բաժակ շաքարավազ½ բաժակ մեղր1 բաժակ ջուր1 ճ.գ. կիտրոնի թարմ քամված հյութ1 դարչինի փայտիկ

Լցոնի բաղադրիչները բոլորը լցնել փոքրիկ տարայի մեջ, լավ խառնել, մի կողմ դնել:Առանձին կաթսայի մեջ խառնել օշարակի բաղադրիչները, եռացնել` շարունակաբար խառնելով:

Մեկ այլ կաթսայի մեջ կողք կողքի շարել խնձորները,  վրան լցնել օշարակը: Կրակը ցածրացնել, եփել 15 րոպե, մինչև խնձորները փափկեն: Ընթացքում շարունակաբար օշարակը լցնել վրան:

Մատուցել կարելի է  թե տաք, թե սառեցված վիճակում` զարդարելով փոքր ինչ հարած սերուցքով, ընկույզով կամ առկայության դեպքում` հատապտուղներով:

Անուշ լինի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում