Գլխավոր Լրահոս

ՊՍԺ-ն պատրաստվում է 100 միլիոն եվրո ծախսել Իբրահիմովիչին փոխարինող գտնելու համար

ՊՍԺ-ն պատրաստվում է 100 միլիոն եվրո ծախսել Իբրահիմովիչին փոխարինող գտնելու համար

Ֆրանսիական ՊՍԺ-ն 2016 թվականին թիմի առաջատար ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո պատրաստվում է ձեռք բերել նոր ուժեղ խաղացողի, որի համար պատրաստ է ծախսել մինչև 100 միլիոն եվրո: Այս մասին Goal.com կայքին հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին:

«Կարծում եմ, որ ՊՍԺ-ն 2016 թվականին կունենա նոր ուժեղ հարձակվող այն բանից հետո, երբ թիմը կլքի Իբրահիմովիչը: Կարծում եմ նաև, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ 100 միլիոն ծախսել թիմի կազմն ամրապնդելու համար», - ասել է Ալ-Խելաիֆին:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողն օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է ավարտել կարիերան 2016 թվականին, երբ կլրանա ֆրանսիական ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը: ՊՍԺ-ում Իբրահիմովիչը խաղում է 2012 թվականից:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում