Գլխավոր Լրահոս

Ամանորի և Սուրբ ծննդյան տասը լավագույն տոնավաճառները Եվրոպայում

Ամանորի և Սուրբ ծննդյան տասը լավագույն տոնավաճառները Եվրոպայում
Եվրոպայում՝ ձմռան այս օրերին, անցկացվում են աշխարհի ամենագեղեցիկ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառները: Ներկայացնում ենք եվրոպական լավագույն տասնյակը, որը ձևավորվել է տասնյակ հազարավոր ճանապարհորդների քվեարկության հիման վրա: 1. ՍտրասբուրգԱմանորի ամենաառաջին տոնավաճառը բացվել է 1570թ․ և կրել է Christkindelsmärik անվանումը, որը թարգմանաբար նշանակում է մանուկ Հիսուսի տոնավաճառ: Այդ ժամանակից ի վեր՝ քաղաքը շարունակում է մնալ այդ ջերմ ու առատաձեռն ավանդույթի կրողը և իրավացիորեն կոչվում է «Ստրասբուրգ՝ Սուրբ Ծննդյան մայրաքաղաք»: 2. ԱխենԱմեն տարի Սուրբծննդյան տոներից առաջ Ախենի Մայր Տաճարի  և քաղաքապետարանին կից հրապարակներն ու փողոցները վերածվում են լույսերի ու գույների, տոնական երաժշտության և գրավիչ բույրերի դրախտի: 3. ՎիեննաՎիեննայի ամանորյա տոնավաճառներն իսկապես դարավոր ավանդույթ ունեն: Այսօրվա տոնավաճառների արմատները հետ են գնում դեպի միջնադար, երբ 1298թ․ Ալբրեխտ Առաջիը Վիեննայի քաղաքացիներին արտոնեց դեկտեմբերյան տոնավաճառ՝ Krippenmarkt կազմակերպել: Այդ ժամանակվանից ի վեր՝ ամանորյա տոնավաճառների բնույթն ու նպատակը փոփոխվել են, այժմ ավելի քան 20 տոնավաճառ միայն Վիեննայում վաճառում է տոնական նվերներ և համեղ ամանորյա թխվածքաբլիթներ: 4. ՆյուրնբերգՆյուրնբերգյան ամանորյա տոնավաճառին բնորոշ են գլինտվեյնի ու ռոմի պունշի, բոված նուշի, մեղրաբլիթների ու նյուրնբերգյան երշիկների անուշ բույրերը: Սա աշխարհին հայտնի է նյուրնբերգյան Christkindlesmarkt անվամբ: 5. ԼիլԿարծես կախարդական փայտիկի օգնությամբ Լիլը փոխակերպվում է ձմեռային հրաշաքաղաքի: Պլաս Ղիյու կոչվող հրապարակում ավելի քան 80 տոնական տնակ ծանրաբեռնվում է նվերներով, ամանորյա դեկորացիաներով ու տոնական տարատեսակ ուտելիքներով: Այստեղ կարելի է գտնել նաև արվեստի գործեր Ռուսաստանից, Լեհաստանից և Քվեբեկից: 6. ԴրեզդենԵթե սիրում եք Սուրբ Ծնունդը՝ անպայման կսիրեք նաև Դրեզդենը: Տասնմեկ տարբեր ամանորյա տոնավաճառներ՝ ավանդականից մինչև միջնադարյան, և այդ ամենը միավորվում է եփվող խնձորների անուշ բույրով: 7.  ԲրյուսելԲրյուսելի ամանորյա տոնավաճառը ձգվում է երկու կիլոմետր քաղաքի պատմական կենտրոնով մեկ: Այն բազմաթիվ երեխաների ու մեծահասակների երազանքի առարկան է՝ յուրօրինակ մթնոլորտով, բազմաթիվ միջոցառումներով, համեղ ուտելիքով և տարատեսակ մշակույթների բացահայտմամբ: 8. ՔյոլնԱմեն տարի քաղաքի կենտրոնն ավանդաբար վերածվում է ամանորյա հսկայական տոնակատարության՝ իր խնամքով ձևավորված տնակների՝ Buden-ների շնորհիվ: 9. ՄանչեստրՄեծ Բրիտանիայում ամենահայտնի ամանորյա տոնավաճառի տիտղոսը սխալված չենք լինի, եթե հանձնենք Մանչեսթրին: Արդեն 16-րդ տարին այն կազմակերպվում է Մանչեսթրում և գրավում հազարավոր զբոսաշրջիկների և ոչ միայն նրանց: 10. ՊրահաՊրահան հատկապես ռոմանտիկ ու ընկերական է դառնում Ամանորի ժամանակ: 15-րդ ամենամյա բացօթյա համերգի փառատոնն անցկացվում է Հին քաղաքի հրապարակում, ձմեռային հրաշքը տարածելով քաղաքով մեկ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում