Երեկ բրիտանական The Guardian-ը հրապարակել էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակը, որը գլխավորել է Կրիշտիանո Ռոնալդուն։
Ըստ ֆուտբոլիստների արդյունքների նաև հայտնի է դարձել, որ բրիտանական պարբերականը 2014 թվականի աշխարհի ուժեղագույն թիմ է ճանաչել Մյունխենի «Բավարիային», որն անցած տարի դարձել է Գերմանիայի չեմպիոն և գավաթակիր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնան», երրորդը՝ Լոնդոնի «Չելսին»։
Հետաքրքիր է, որ Մադրիդի «Ռեալը» The Guardian-ի վարկածով զբաղեցրել է չորորդ հորիզոնականը, թեպետ նվաճել է բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում հաղթել է Չեմպիոնների լիգան և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Նախորդ տարի The Guardian-ը ուժեղագույն ակումբ էր ճանաչել «Բավարիային» և «Բարսելոնային», իսկ «Ռեալը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը։
Նույն պարբերականը աշխարհի ֆուտբոլային ուժեղագույն առաջնություն է ճանաչել անգլիական Պրեմիեր լիգան, որը երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդում են իսպանական Պրիմերան, գերմանական Բունդեսլիգան, իտալական Ա սերիան, ֆրանսիական Լիգա 1-ը։
Civilnet











