Գլխավոր Լրահոս

Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը

Շումախերը լաց է լինում, երբ լսում է կնոջ և երեխաների ձայնը

Իտալացի լրագրող Անտոնիո Բոսելին Twitter-ի իր էջում հաղորդել է գերմանացի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի մասին։

«Իմ ընկեր և գործընկեր Ջորջիո Տերուցին ինձ պատմել է, որ Շումին ամեն անգամ լաց է լինում, երբ լսում է կնոջ կամ երեխաների ձայնը։ Թվում է, թե տխուր նորություն է, բայց դա ցույց է տալիս, որ նա «վերակենդանանում է»», - գրել է Բոսելին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ֆրանսիական Ալպերում Շումախերը դահուկներով սահելիս անհաջող վայր էր ընկել՝ վնասելով գլխուղեղը։ Հունիսի 16-ին բժիշկները հայտնել էին, որ ավտոարշավորդը դուրս է եկել կոմայից։ Ավելի ուշ Շումախերին տեղափոխել էին իր բնակարան, որը հարմարեցվել է վերականգնողական փուլի համար։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում