Գլխավոր Լրահոս

Լավրովը շնորհավորել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ

Լավրովը շնորհավորել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին շնորհավորել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) պաշտոնապես միանալու կապակցությամբ: ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Լավրովի և Նալբանդյանի հունվարի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանը ԵՏՄ-ին պաշտոնապես միացել է հունվարի 2-ին:

Ակնարկ

ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը մայիսի 29-ին Աստանայում ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Նուրսուլթան Նազարբաևը։

Հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանի Ազգային ժողովը այն վավերացրեց դեկտեմբերի 4-ին՝ ձայների 103 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Միության կանոնակարգի համաձայն՝ անդամ պետություններն աստիճանաբար պետք է ստեղծեն դեղագործական, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքի ընդհանուր շուկա։ Բացի այդ՝ 2015-ից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները ստիպված չեն լինի աշխատանքի թույլտվություն ստանալ ԵՏՄ-ի յուրաքանչյուր պետությունում աշխատելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում