Գլխավոր Լրահոս

Մոուրինյոն զրուցել է Մեսսիի հոր հետ

Մոուրինյոն զրուցել է Մեսսիի հոր հետ
  Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչները ոչ մի ջանք չեն խնայում աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստին` «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար: Rac 1 ռադիոկայանի տվյալներով` լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է զանգահարել Մեսսիի հորը` Խորխեին, որպեսզի քննարկի նրա որդու հավանական տրանսֆերը «Չելսի»: Կատալոնական ակումբի հետ Մեսսիի պայամանագրում, որը նախատեսված է մինչև 2018 թ., նշված է, որ արգենտինացու հրաժարագինը 250 մլն եվրո է: Աղբյուրը հայտնում է, որ «Չելսիի» ղեակավարությունը պատրաստ է վճարել այդ գումարը: Մեսսիի տեղափոխությունը «Չելսի» ավելի հավանական է դառնում, եթե հաշվի առնենք, որ  նա լուրջ կոնֆլիկտ ունի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ, «Չելսիում» է խաղում նրա մտերիմ ընկեր Սեսկ Ֆաբրեգասը, Խորխե Մեսսին էլ լուրջ խնդիրներ ունի Իսպանիայի հարկային ծառայության հետ:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում