«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հանդիպել է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ Իսպանիայի գավաթի խաղարկության «Բարսելոնա» - «Էլչե» հանդիպումից հետո, որն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով 5։0 հաշվով։
Կատալոնական TV3 հեռուստաալիքի տվյալներով՝ Բարտոմեուն Մեսսիին հայտնել է, որ թիմի գխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ հակամարտությունում ինքն աջակցում է արգենտինացուն։ Նշվում է նաև, որ Բարտոմեուն Մեսսիին հայտնել է, որ Լուիս Էնրիկեի պաշտոնանկության հարցն արդեն լուծված է։
Մեսսին, իր հերթին, պահանջել է նաև թիմի բժշկական շտաբի ղեկավարի ու անձնակազմի հրաժարականը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում առաջարկել է հոլանդացի Ֆրանկ Ռայկարդի թեկնածությունը։
Civilnet











