Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ և այժմ իր ակտիվում ունի 1 միավոր: Լևոնն ամբողջ պարտիայի ընթացքում առավելություն ուներ, երբեմն նրա հաղթանակն անխուսափելի էր թվում, սակայն արդյունքում բավարարվեց կես միավորով:
Գերազանց մարզավիճակում գտնվող Ֆաբիանո Կարուանան շարունակում է հաղթարշավը. երկրորդ տուրում իտալացի շախմատիստը ոչ մի շանս չտվեց խորվաթ Իվան Սարիչին: Աշխարհի ուժեղագույն գրոսմայստեր նորվեգացի Մագնուս Կարլսենը սպիտակներով չկարողացավ կոտրել ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի դիմադրությունը, գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Երկրորդ տուրից հետո Կարլսենը նույնպես մեկ միավոր ունի:
Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Բաադուր Ջոբավա (Վրաստան) - Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա)` 0.5:0.5:
Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)` 0.5:0.5:
Հոու Յիֆան (Չինաստան) - Դին Լիրեն (Չինաստան)` 0:1:
Լյուկ վան Վելի (Հոլանդիա) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)` 0.5:0.5:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1. Ֆաբիանո Կարուանա` 2 մ.
2. Վասիլի Իվանչուկ 1.5 մ.
3. Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 1.5 մ.
4. Լևոն Արոնյան` 1 մ.
5. Լյուկ վան Վելի` 1 մ.
6. Մագնուս Կարլսեն` 1 մ.
7. Անիշ Գիրի` 1 մ.
8. Ուեսլի Սո` 1 մ.
9. Դին Լիրեն` 1 մ.
10. Թեմուր Ռաջաբով` 1 մ.
11. Ռադոսլավ Վոյտաշեկ` 1 մ.
12. Իվան Սարիչ` 1 մ.
13. Բաադուր Ջոբավա` 0.5 մ.
14. Հոու Յիֆան` 0 մ.
Civilnet











