Գլխավոր Լրահոս

Արոնյանն ու Կարլսենը պարտվում են. Tata Steel Chess

Արոնյանն ու Կարլսենը պարտվում են. Tata Steel Chess

Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային փառատոնի A մրցաշարի երրոդ տուրն անակնկալներով հարուստ ստացվեց. 3 ֆավորիտներից 2-ը` ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենն ու գործող չեմպիոն Լևոն Արոնյանը պարտվեցին, իսկ Ֆաբիանո Կարուանան դժվարությամբ փրկվեց պարտությունից:

Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը թեպետ խաղում էր սևերով, պարտիայի մեկնարկից առավելություն ստացավ և դժվար էր անգամ պատկերացնել, որ 20-րդ քայլին նման կոպիտ սխալ կգործի, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն որակական առավելություն ստացավ: Այդուհետ Լևոնն ամեն ինչ արեց կես միավորը փրկելու համար, սակայն 54-րդ քայլից հետո ստիպված էր ընդունել պարտությունը:

Էլ ավելի մեծ անակնկալ էր Ռադոսլավ Վոյտաշեկի հաղթանակը Մագնուս Կարլսենի նկատմամբ: Ի տարբերություն Արոնյանի, նորվեգացին լուրջ սխալներ չգործեց, և  լեհ շախմատիստը հաղթեց իր ֆենոմենալ խաղի շնորհիվ:

3-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Դին Լիրեն (Չինաստան) - Բաադուր Ջոբավա (Վրաստան)` 1:0:

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)` 1:0:

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)` 0.5:0.5:

Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան)` 0.5:0.5:

Իվան Սարիչ (Խորվաթիա) - Հոու Յիֆան (Չինաստան)` 0.5:0.5:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

1. Ֆաբիանո Կարուանա` 2.5 մ.

2. Վասիլի Իվանչուկ 2.5 մ.

3. Մաքսիմ Վաշիե-Լագրավ` 2 մ.

4. Ուեսլի Սո` 2 մ.

5. Դին Լիրեն` 2 մ.

6. Ռադոսլավ Վոյտաշեկ` 2 մ.

7. Անիշ Գիրի` 1.5 մ.

8. Թեմուր Ռաջաբով` 1.5 մ.

9. Լևոն Արոնյան` 1 մ.

10. Մագնուս Կարլսեն` 1 մ.

11. Լյուկ վան Վելի` 1 մ.

12. Իվան Սարիչ` 1 մ.

13. Բաադուր Ջոբավա` 0.5 մ.

14. Հոու Յիֆան` 0.5 մ.

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում