Թուրքիայում հազարավոր մարդիկ ոգեկոչում են «Ակօս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակը. այսօր ազատության խորհրդանիշ դարձած խիզախ լրագրողի մահվան 8-րդ տարելիցն է: «Ակօսը» լուսանկարների շարք է պատրաստել, որոնց մեծ մասն առաջին անգամ է հրապարակվում: Սրանք ճամփորդական և ուրախ լուսանկարներ են, որոնք արտահայտում են Հրանտ Դինքի կենսասիրությունը, կենսասիրություն, որը չէր անհետանում անգամ այն ժամանակ, երբ մահվան սպառնալիքները նրա մշտական ուղեկիցն էին:
Civilnet











