Գլխավոր Լրահոս

Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ. Հենրիխ Մխիթարյան

Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ. Հենրիխ Մխիթարյան
  Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը նույնպես ցավակցական խոսք է ասել վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: «Praying that God grants peace to you, little Seryozha. Աստված հոգիդ լուսավորի, փոքրիկ հրեշտակ»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում: Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով: Երեխան Երևան էր տեղափոխվել հունվարի 13-ին, Գյումրիում նախորդ օրը նրան վիրահատել էին: Հունվարի 16-ին Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ենթարկվել էր երկրորդ վիրահատությանը․ կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարվել էր դրենավորում: Հունվարի 18-ի երեկոյան վեց ամսական Սերյոժայի վիճակը կտրուկ վատացել էր։ Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ծանր մարմնական վնասվածքներ էր հասցվել ընտանիքի վեց ամսական երեխային։ Սպանության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում